Իտալացի կոմպոզիտոր և մոտ 500 ֆիլմերի երաժշտությունների հեղինակ Էնիո Մորիկոնեն այսօր նշում է իր 90-ամյակը։ Իր կյանքի մեծ մասը Մորիկոնեն նվիրել է երաժշտությանը:
Չնայած բավականին մեծ տարիքին՝ կոմպոզիտորը, որ նաև որպես նվագավար ղեկավարում է իր ստեղծագործությունների կատարումը, շարունակում է համերգներ տալ աշխարհի տարբեր ծայրերում։
Երբեմն նա ստիպված է լինում հրաժարվել ելույթներից մեջքի ցավերի պատճառով, սակայն շարունակում է ղեկավարել նվագախումբը և համերգներ տալ։