fbpx
Զինված Ուժեր

Երասխում հայկական կողմը զոհ չունի․հերքել է Արարատի մարզպետի օգնականը

Հուլիսի 28-ին Spսtnik Արմենիայի հետ զրույցում Արարատի մարզպետի օգնական Քրիստինե Պողոսյանը հայտնել է, որ իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում այս պահին հանգիստ է։

Նշենք, որ առավոտյան Գեղարքունիքում ընթացող մարտերից հետո սոցցանցերում լուրեր էին շրջանառվում, որ Երասխում նույնպես իրավիճակը լարված է, անգամ` զոհ ունենք։

Ինչպես նշել է Քրիստինե Պողոսյանը, իրավիճակը հանգիստ է Երասխի ուղղությամբ, հավելելով՝ ՊՆ հայտարարության մեջ կոնկրետ նշված էր` որ ուղղությամբ է թշնամին մարտեր սկսել, և այնտեղ նշված չէր Երասխի անունը։

Պողոսյանը հերքել է նաև զոհ ունենալու մասին լուրերը` ևս մեկ անգամ շեշտելով, որ Երասխում այս պահին իրավիճակը լարված չէ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ