«Չելսիի» դարպասապահ Ռոբերտ Սանչեսը խոսել է լոնդոնյան ակումբ տեղափոխվելու մասին.
«Կատարված երազանք է խաղալ Անգլիայի լավագույն թիմում և մոլորակի լավագույն թիմերից մեկում: Անհավանական զգացողություն է վերջապես հասնել այս մակարդակին: Սա այն է, ինչի համար յուրաքանչյուր խաղացող աշխատում է իր ողջ կյանքը:
Մարզչի, թիմակիցներիս և մարզումների ժամանակ կատարած աշխատանքի օգնությամբ ես ցանկանում եմ հաջողության հասնել ակումբում և դառնալ այն լեգենդներից մեկը, որին բոլորը կհիշեն»,- Սանչեսի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը։
25-ամյա իսպանացին «Չելսի» է տեղափոխվել «Բրայթոնից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Այս մրցաշրջանում դարպասապահն անցկացրել է 5 հանդիպում, որոնցում բաց է թողել 6 գնդակ և մեկ անառիկ պահել դարպասը։