Երազանքս շատ մոտ է․ Հարությունյան

Ամենադիտվածներ

57 կիլոգրամ քաշային կարգի ըմբիշ Արսեն Հարությունյանը Բուդապեշտի եվրոպական վարկանիշային մրցաշարում Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց։

Մարզիկ այս հաջողության մասին խոսել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա մամուլի բաժնի հետ ու ամփոփել մրցաշարը։

«Իմ նպատակներից մեկն էր Օլիմպիական խաղերին մասնակցելը, իսկ վարկանիշային մրցաշարը՝ քայլ էր դեպի նպատակ։

Բոլոր գոտեմարտերը բարդ են եղել, եթե կա մրցակցություն կա նաև բարդություն: Չեմ առանձնացնի գոտեմարտներս, բոլորին էլ հոգեբանորեն պատրաստ եմ եղել։

Մրցագորգ բարձրացել եմ հաղթողի հոգեբանությամբ, որի համար շնորհակալ եմ անձնական մարզիչներիս հավաքականի մարզիչներին և իմ հոգեբանին, որը միշտ կողքիս է և հոգեբանորեն նախապատրաստում է գոտեմարտերիս։

Աշխարհի գավաթի խաղարկությունից հետո վերադարձել եմ մարզումներիս։ Մարզիչներիս հետ օր ու գիշեր աշխատել ենք սխալների ուղղման վրա։ Դուք էլ ականատես եղաք, որ աշխատանքները ապարդյուն չէին, կարողացա արդարացնել բոլորի սպասումները։

Տրամադրությունս շատ լավ էր, շատ սպասված օր էր։ Շատ էի սպասել այս վարկանիշային մրցաշարին։ Լավ տրամադրվածությամբ ու էմոցիաներով բարձրանում էի գորգ։

Մարզիչներիս հրահանգներով պետք է պատրաստվեմ Օլիմպիական խաղերին։ Զգացողություն արդեն կա․ որ երազանքը ինձ շատ մոտ է», – ասել է Արսենը։

Ամենաթարմ