«Ես երազել եմ խաղալ «Նապոլիում»: Ցավոք, Աուրելիո Դե Լաուրենտիսը չցանկացավ ինձ տեսնել թիմում։ Դրա համար ես երբեք այնտեղ չխաղացի: Բայց ես միշտ ասել եմ, որ պետք է հավատալ:
Ֆիզիկապես ես հիանալի մարզավիճակում եմ, տեխնիկան տեղում է, այնպես որ՝ կտեսնենք․․․»,- մեջբերում է ֆուտբոլիստին ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն։
Ավելի վաղ իտալական մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Ա Սերիայի նորեկ «Մոնցան» հետաքրքրված է Մարիոյի ծառայություններով։