Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն վերջնական որոշում է կայացրել ակումբից իր հեռանալու ժամկետի մասին։
Այս մասին գրում է Marca-ն։
Նշվում է, որ Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունը կկայանա արդեն եկող շաբաթվա ընթացքում։
Ըստ աղբյուրի՝ տեղափոխության մասին միանգամից չի հայտարարվի, այլ մրցաշրջանի վերջում, երբ Մբապեն կստանա ազատ գործակալի կարգավիճակ։
Նշվում է նաև, որ ֆրանսիացին 60-ից 80 միլիոն եվրոյի չափով բոնուսներ է ստանալու «Ռեալից»։
Պարբերականից հայտնում են, որ Մբապեի աշխատավարձը կազմելու է տարեկան 25 միլիոն եվրո։