fbpx
Սպորտ

Ես Ոսկե գնդակը կստանամ, եթե թիմի շահերը վեր դասեմ իմից․ Բենզեմա

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ճանաչվել է իր երկրի սահմաններից դուրս այս մրցաշրջանի լավագույն ֆրանսիացի խաղացող։

«Ես շատ ուրախ եմ, սա իմ հպարտության պատճառն է։ Այս մրցանակը դժվար է շահել, քանի որ շատ լավ խաղացողներ նույնպես արժանի են դրան:

Դարձե՞լ եմ այն ​​հարձակվողը, ում մասին երազում էի մանկուց։ Ես կարծում եմ, այո. վիճակագրությունն ինձ համար ամենակարևորը չէ։ Փորձում եմ օգնել թիմին հնարավորինս շատ գոլեր խփել։

Իհարկե, ես երազում եմ «Ոսկե գնդակի» մասին, բայց այն կստանամ, եթե թիմի շահերը վեր դասեմ իմից»,- Կարիմի խոսքն է մեջբերում RMC-ն։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ