Զինեդին Զիդանը մոտ ժամանակներս չի գլխավորի ՊՍԺ-ն, քանի որ նա հրաժարվել է նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին ակումբի ղեկն ստանձնելու հնարավորություններից: Այս մասին հայտնել է RMC Sport-ը՝ նշելով, որ Զիդանը չի ցանկանում մրցաշրջանի միջնամասում մարզչական պաշտոնի նշանակվել:
Բայց նա կարող է համաձայնել գլխավորել ՊՍԺ-ն, եթե ազգային հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն ԱԱ-2022-ի ավարտից հետո մնա իր պաշտոնում։