fbpx
Սպորտ

Երբեք չէի պատկերացնում, որ կսիրահարվեմ Ֆիորենտինային առաջին հայացքից. Ռիբերի

«Ֆիորենտինա»-ի հարձակվող Ֆրանկ Ռիբերին խոսել է Ա Սերիայում գրանցած հաջողությունների մասին։ Ռիբերին խոստովանել է, որ այն համակրանքը, որ տածում է «Ֆիորենտինա»-ի նկատմամբ լիովին արդարացնում է իր Ա Սերիա տեղափոխությունը։

«Ես մի շարք առաջարկներ ունեի Անգլիա կամ հենց նույնիսկ Իտալիա տեղափոխվելու, բայց ես եկա այստեղ, քանի որ «Ֆիորենտինա»-ի ղեկավարության հետ կարողացանք ավելի լավ պայմանավորվել։

Երբ եկա Ֆլորենցիա, չէի մտածում, որ դա սեր է լինելու առաջին հայացքից, բայց այդպես էլ եղավ ՝ սկսած իմ ներկայացման երեկոյից։ Դա շատ յուրահատուկ օր էր, իմ հիշողություններում միշտ կմնա այդ գեղեցիկ հուշը։ Ես այստեղ ջերմություն ու վստահություն զգացի։

Իսկ այն հարցին, թե երբ է պատրաստվում ավարտել իր կարիերան,  36-ամյա Ռիբերին պատասխանել է.

«Ես եկել եմ այստեղ, քանի որ նոր նվաճումների ծարավ եմ։ Ապագան կանխատեսելի չէ»,- ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում AS-ն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ