Սպորտ

Երբեք չեմ տոնի Ռեալի դարպասը խփած գոլս

ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը հայտարարել է, որ երբեք չի տոնի «Ռեալի» դարպասին խփած գոլը․

Ռամոսը ասել է, որ հիանալի ժամանակ է անցկացրել Մադրիդում և հիշողության մեջ է պահում այդ ամենի գեղեցկությունը։

«Ցավալի է, երբ լքում ես տունդ, որը քեզ շատ բան է տվել։ Որոշեցի տեղափոխվել ՊՍԺ․ թիմ, որտեղ կա իրական նախագիծ։ Կցանկանայի այստեղ նույնքան լավ հանդես գալ, որքան Մադրիդում։ Տեղափոխվել եմ իդեալական թիմ․ այնտեղ, որտեղ ցանկանում էի լինել։

Երբեք չեմ տոնի «Ռեալի» դարպասը խփած գոլս։ Նախևառաջ, դա իմ ընտանիքն է, ու նրանք իմ սրտում են։ Նրանք հարգանքի են արժանի։ Չեմ տոնի ո՛չ գոլս, ո՛չ հաղթանակը»,-ասել է Ռամոսը։

Այս մասին տեղեկանում ենք AS-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ