Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է այցելել Իրան։ Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ Նա նշել է, որ այցի վերաբերյալ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել, սակայն ճշգրիտ ամսաթիվը դեռևս քննարկման փուլում է։
Նախօրեին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը այցելել էր Թեհրան, որտեղ հանդիպումներ է ունեցել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ֆիդանը բանակցություններ է վարել Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի և նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

