fbpx
Աշխարհ

Էրդողանի ընտանիքը յուրացնում է երկրի ռազմարդյունաբերությունը․ Քըլըչդարօղլու

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն Էրդողանին և նրա ընտանիքին մեղադրել է երկրի ռազմարդյունաբերության ոլորտը յուրացնելու մեջ։

«Էրդողանի ընտանիքը ջանում է իր ձեռքը վերցնել թուրքական ռազմական արդյունաբերությունը։ Եթե քաղաքական գործիչը ծառայում է ոչ թե ժողովրդին, այլ իր ընտանիքին և պետության ամենամեծ գործարաններն առանց հինգ կոպեկ վճարելու տալիս իր ընտանիքի անդամներին, ապա դրա անունը յուրացում է»։

Քըլըչդարօղլուն պնդել է, որ թուրքական «Tank Palet» գործարանի արժեքը 20 մլրդ դոլար է, մինչդեռ այն վաճառվել է առանց աճուրդի և ընդամենը 50 մլն դոլարով։ Ավելի վաղ Էրդողանն այդ գործարքի մասին հայտարարել էր, որ գործարանի բաժնեմասերի 50 տոկոսը գնում է Կատարին պատկանող մի ընկերություն։ «Իրականում ձեռք բերողը Էրդողանի ընտանիքն է։ Ես դա գիտեմ, ոչ մի վաճառք էլ չի եղել։ Ինչու՞ եք տալիս Կատարին։ Սա ոչ այլ ինչ է, քան հայրենիքի դավաճանություն։ Դե եթե դատական հայց չներկայացնեք, ուրեմն վախկոտ եք», – ասել է Քըլըչդարօղլուն։

Նա նաև դատապարտել է երկրում խոսքի ազատության դեմ կիրառվող ճնշումները։ Քըլըչդարօղուն մասնավորապես քննադատել է «BirGün» թերթի դեմ քրեական գործի հարուցումը, ինչպես նաև՝ հայտարարել, որ ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին ԴԵմիրթաշն անտեղի է ազատազրկված։

ԺՀԿ առաջնորդը կրկնել է Էրդողանի և նրա մերձավորների կողմից բրիտանական Մեն կղզի փողերի անօրինական տեղափոխման մասին նախկինում արված հայտարարությունները։ «Նրանք ասում են, թե այս մասին խոսք բացողի դեմ կրկին փոխհատուցման հայց կներկայացնեն։ Դե բացեք. թե չբացեք՝ վախկոտ եք։ Ես բոլոր գործերն էլ կշահեմ», – հավելել է նա։

Գրում է Ermenihaber-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ