fbpx
Քաղաքականություն

Էրդողանը ցանկանում է «3+3»-ի նոր հանդիպում տեսնել՝ ԱԳՆ-ների մասնակցությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ցանկանում է «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեսնել, բայց այս անգամ արդեն արտաքին գործերի նախարարների մակարդակով։

Այս մասին տեղեկանում ենք թուրքական Anadolu գործակալությունից։

Նշվում է, որ այս հանդիպման ընթացքում Էրդողանը նախատեսում է խոսել թուրք-իրանական հարաբերություններից, ինչպես նաև տարածաշրջանային այլ հարցերից։

Հիշեցնենք, որ այս ձևաչափով առաջին հանդիպումն անց է կացվել 2021 թվականի դեկտեմբերի 10-ին, որը եղել է Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների տեղակալների համանախագահությամբ։ Այդ հանդիպմանը չէր մասնակցել Վրաստանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ