fbpx
Աշխարհ

Էրդողանը Պուտինին ու Զելենսկիին հրավիրել է Թուրքիա՝ հարթելու տարաձայնությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ու Ուկրաինայի Հանրապետության նախագահ Վլադիմիր Զելենսկիի հրավիրել է Թուրքիա՝ բանակցություններով տարաձայնությունները հարթելու։

Այս մասին հայտնել է Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը։

Նա նշել է, որ Էրդողանը բանակցություններ է վարում ինչպես Պուտինի, այնպես էլ Զելենսկիի հետ ու պատրաստ է հանդես գալ ցանկացած դերում՝ երկրների միջև լարվածությունը թուլացնելու համար։

Միևնույն ժամանակ, Քալընն ասել է, որ Էրդողանը առաջիկայում մեկնելու է Ուկրաինա՝ Զելենսկիի հետ բանակցությունների։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ