Էրդողանի այցն ԱՄՆ կարող է հետաձգվել․ պատճառը Հայոց ցեղասպանության ճանաչումն է

Ամենադիտվածներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Վաշինգտոն կարող է հետաձգվել: Այն պետք է տեղի ունենար հաջորդ շաբաթ:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, այցը հետաձգվու է՝ ի նշան բողոքի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ:

Էրդողանը Վաշինգտոն պետք է այցելեր նոյեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով, սակայն նախորդ շաբաթ հայտարարել է, որ քվեարկությունը հարցականի տակ է դնում հետագա նախագծերը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ ձայների բացարձակ մեծամասնությամբ։

Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 11-ը, 3-ը մնացել են ձեռնպահ, իսկ 13 հոգի չի քվեարկել։

Ամենաթարմ