Էրդողանի նախկին խորհրդականը ցմահ ազատազրկման է դատապարտվել

Հրապարակող՝

Մարտի 1-ին երթ ենք անում Ազատության հրապարակից Մյասնիկյանի հուշարձան․ Փաշինյան

Ամենադիտվածներ

Անկարայի դատարանը Ֆեթուլահ Գյուլենի հետ կապված մի շարք անձանց ցմահ ազատազրկման է դատապարտել։ Այս մասին հաղորդում է Anadolu-ն:

Մասնավորապես, 2016 թվականի հեղաշրջման կազմակերպման մեղադրաքով ցմահ ազատազրկման են դատապարտվել ՌՕՈւ նախկին հրամանատար Ակին Օզթյուրքը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին ռազմական խորհրդական Ալի Յազիչին:

2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի ԶՈՒ մի խումբ զինվորներ և սպաներ պետական հեղաշրջման փորձ էին ձեռնարկել:

Հիմնական դիմակայությունը տեղի էր ունեցել Ստամբուլում և Անկարայում, մահացել էր 250 հազար մարդ՝ չհաշված խռովարարներին, ավելի քան 2 հազարը՝ վիրավորվել:

Հեղաշրջման կազմակերպման մեջ Անկարան մեղադրում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում ապրող Գյուլենին և նրա հետևորդներին և Վաշինգտոնից պաշտոնապես պահանջել էր արտահանձնել իսլամացի քարոզչին:

 

Ամենաթարմ