fbpx
Աշխարհ

Էրդողանը դիմել է Ռուսաստանին՝ կապված Իդլիբում իրավիճակի սրման հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է պատասխան հարվածներ հասցնել Իդլիբում սիրիական բանակին, և դիմել է Ռուսաստանին՝ կոչ անելով չկանգնել իրենց ճանապարհին: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

«Մեր արտգործնախարարության, պաշտպանության նախարարության, հետախուզության ղեկավարները կապի մեջ են գտնվում իրենց ռուսաստանցի գործընկերների հետ: Բայց ավելի կարևոր է այն, որ եթե մենք արդյունքի չհասնենք, ես անձամբ գործընկերոջս կասեմ, թե ինչ լուրջ իրավիճակի ենք բախվել: Մեր ռուս գործընկերներին տրվել է «մի՛ կանգնեք մեր ճանապարհին» ազդանշանը»,-հայտարարել է թուրք առաջնորդը:

Փետրվարի 3-ին Սիրիայի կառավարական ուժերի կողմից Իդլիբ նահանգում իրականացված հրետակոծության հետևանքով թուրքական զինուժը զոհեր և վիրավորներ ունի՝ զոհվել է թուրքական բանակի 4 զինծառայող, վիրավորվել՝ 9 զինծառայող:

«Մեր զինծառայողների վրա հարձակումներից հետո, մենք բազմիցս պատասխան ենք տվել: Ներկայիս դրությամբ 46 օբյեկտի հասցվել է 122 հրետանային և 100 ականանետային հարված, գործողության են դրվել F-16 կործանիչները, օպերացիան շարունակվում է: Նրանք, ովքեր փորձում են Թուրքիայի վճռականությունը, կհասկանան իրենց սխալը: Մենք մտադիր ենք շարունակել մեր գործողությունները»,-ասել է Էրդողանը լրագրողներին:

Էրդողանի խոսքով՝ արդեն «վնասազերծվել» է 30-35 սիրիացի զինծառայող:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ