fbpx
Աշխարհ
12:02 15/01/2020

Էրդողանը նախագահի նստավայրում ընդունել է Պոլսո Հայոց պատրիարքին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նախագահական նստավայրում ընդունել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանին: Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքը:

Հանդիպումը լրատվամիջոցների համար եղել է դռնփակ:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ևս հյուրընկալել է Սահակ եպիսկոպոս Մաշալյանին: Նա շնորհավորել է Մաշալյանին 85-րդ պատրիարք ընտրվելու առթիվ:

Մևլութ Չավուշօղլուն լավագույն մաղթանքներն է փոխանցել Թուրքիայի հայ համայնքին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ