fbpx
Աշխարհ

Էրդողանը խոստովանել է, որ համակրում է Թրամփին և Պուտինին՝ որպես առաջնորդների

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի և ԱՄՆ-ի իր գործընկերներ Վլադիմիր Պուտինին և Դոնալդ Թրամփին այն համաշխարհային առաջնորդների շարքին է դասել, որոնց նա համակրում է: Այս մասին տեղեկացնում է Haberglobal.com կայքը:

«Նա կարող է դուր գալ կամ դուր չգալ մարդկանց, սակայն նա գաղտնի ծրագրեր չունի»,-ասել է Էրդողանը Թրամփի մասին՝ պատասխանելով հարցին, թե ում է նա գնահատում համաշխարհային առաջնորդներից:

Նա նշել է, որ Դոնալդ Թրամփն ամեն ինչի մասին բաց է խոսում՝ հավելելով, որ իր հետ զրույցի ժամանակ նա ամբողջովին բաց է:

Խոսելով Պուտինի մասին՝ Էրդողանը նույնպես նշել է ՌԴ-ի գաղտնի ծրագրերի բացակայության մասին:

«Մենք գործում ենք՝ միմյանց նկատմամբ բաց մնալով: Միասին մենք կհասնենք տարածաշրջանում խաղաղության»,-ասել է Թուրքիայի նախագահը՝ խոսելով Պուտինի մասին:

Միաժամանակ, Էրդողանը քննադատել է եվրոպական երկրների ղեկավարներին՝ նշելով, որ չի կարող հիշել նրանցից գոնե մեկին, որին կարելի է անվանել օրինակելի ղեկավար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ