fbpx
Աշխարհ

Էրդողանը Պուտինի մասին Բայդենի հայտարարությունն անընդունելի է համարել

ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունն անընդունելի է համարել։ Երդողանը վստահ է, որ Պուտինն արժանի պատասխան է տվել:

«Դա այն հայտարարությունը չէ, որը կարելի է ընդունել և կուլ տալ: Նման հայտարարությունը հարիր չէ պետության ղեկավարին: Նա (Պուտինը) շատ խելացի է եւ շքեղ պատասխան է տվել»,- ասել է Էրդողանը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով Բայդենի խոսքերի մասին հարցին:

Մինչ այս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ABC News-ին տված հարցազրույցում ՌԴ նախագահին «մարդասպան» էր անվանել: Նա նաև ասել է, որ Պուտինը «պատասխան կտա» ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու համար:

Պուտինը մեկնաբանել է Բայդենի խոսքերը՝ նրանք առողջություն մաղթելով և հիշելով մանկական մի արտահայտություն՝ «Ով նման բան է ասում, ինքն է այդպիսին»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ