Էրդողանը խնդրել է Թուրքիայի բնակիչներին հրաժարվել ֆրանսիական ապրանքներից։
«Ինչպես Ֆրանսիայում են կոչ անում հրաժարվել թուրքական ապրանքներից, այդպես էլ ես դիմում եմ իմ ժողովրդին։Մի արժանացրեք նրանց այդպիսի պատվի, մի գնեք ֆրանսիական արտադրողների ապրանքները»,- շեշտել է Էրդողանը Անկարայում իր ելույթի ժամանակ։
Թուրքիայի նախագահը կարծիք է հայտնել, որ համաշխարհային հանրությունը պետք է պաշտպանի Ֆրանսիայի մուսուլմաններին, որոնք, նրա խոսքերով, ենթարկվում են ճնշումների իրենց կրոնի համար։
«Դուք նացիզմի իսկական մասնիկն եք։ Նա, ով Ֆրանսիայի ղեկին է հիմա և հոգեբույժի կարիք ունի, սկսել է քաջալերել մուսուլմանների վրա հարձակումները»,-հայտարարել է Էրդողանը։