Կա՞ Հայաստանում քաղաքական գործիչ, որը կշռադատված պատասխան տա էքստազի մեջ հայտնված Էրդողանին

Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում:

«Էքստազի մեջ հայտնված Էրդողանը մեզ կոչ է անում խելք հավաքել: Բա՛: Հասա՛նք, հասանք՝ Հայոց ցեղասպանությունը մերժողի, Ադրբեջանին ահաբեկիչներ մատակարարողի կողմից մարդասիրական ու դաստիրակչական քարոզի շրջանին: Ո՞վ է այս բռնապետին բարձր ամբիոնից պատասխանելու: Կա՞ Հայաստանում այն քաղաքական գործիչը, որը կշռադատված պատասխա տա տարածաշրջանի գրեթե բոլոր հարևանների հետ կոնֆլիկտի մեջ մտած կերպարին, թե այդ ամբիոնը դատարկ է և սա էլ պետք է մեր ուսերին վերցնենք՝ պատասխանելով Հայաստանի անունից:

Նա իր հոխորտանքների, վիրավորանքների ու թափած արյունի, անմեղ զոհերի համար կանգնելու է միջազգային դատաստանի առաջ և դրանում կասկած չկա: Մենք՝ հայերս խելացի ազգ ենք և ինքը շատ լավ գիտի դրա մասին, ինքը շատ լավ գիտի նաև, որ մեզ, ինչպես իր պապերը չկարողացան բնաջնջել, այնպես էլ իրենք չեն կարողանալու: Մենք գլուխներս չենք խոնարհելու նրանց յաթաղանի առաջ, թեպետ ընկալում ենք՝ մարտի դաշտում և դիվանագիտական ճակատու կրած պարտությունները և տրվելու ենք լուռ, խոնարհ աշխատանքին հանուն մեր պետականության, և դա երբեք չի կարող լինել մեր ինքնության, արժանապատվության ու իրավուքների հաշվին:

Այն ուժերը, որոնք Հայաստանում փորձում են օգնել Էրդողանին ծնկի բերել Հայաստանը, ինչպես օգնեցին Ալիևին ծնկի բերել Արցախը՝ պարտվողականության, հանձնվողական ու ծախվողականության մասին պրոպագանդելով, ոմանք խաղաղության քողի տակ, ոմանք թուլության, ոմանք ռուսատյացության կամռուսամետության և մարտի դաշտ կամ չմեկնելով, կամ փախնելով դաշտից ևս պատասխանատվության են ենթարկվելու:

Եկեք մեկ բան գիտակցենք սկզբից, որ մենք, ի տարբերություն հակառակորդների, ի տարբերություն ներքին տականքի բռնությանը դեմ ենք լինելու, կասեցնելու և դատապարտելու ենք ցանկացած բռնարարք, խժդժություն, ներքին բախումներ, սակայն և պատրաստ ենք ու ի վիճակի ենք լինելու դա իրականացնել պաշտպանության ու անվտանգության ապահովման համար:

Ի դեպ, մեզ թշնամի հայտարարած Էրդողանից ու Ալիևից շատ բան ունենք սովորելու, բայց կրկին անգամ ասեմ՝ չի նշանակում, որ մեր արժանապատվությունը, ինքնությունը և իրավունքները սակարկելի են»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/5053552247989962

Ամենաթարմ