Լուրեր են պտտվում, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր կրտսեր փեսային՝ Սելջուկ Բայրաքթարին, պատրաստում է «Արդարություն և զարգացում» կուսակցության և Թուրքիայի նախագահի պաշտոնների համար:
Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։
Նշվում է, որ Էրդողանը սկզբում հույսը կապել էր ավագ փեսայի՝ ֆինանսների նախկին նախարար Բերաաթ Ալբայրաքի հետ, սակայն, կարծես թե, սպասելիքները չեն արդարացել։
Մասնագիտությամբ ինժեներ Սելջուկ Բայրաքթարն ԱԹՍ-ներ արտադրող թուրքական «Baykar Makina» տեխնոլոգիական ընկերության տեխնիկական տնօրենն է, որը, Ալիևի խոսքով, արցախյան 2-րդ պատերազմում որոշիչ դեր է ունեցել։