fbpx
Աշխարհ

Էրդողանը սպառնացել է Եվրամիության երկրներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխան քննադատություն է հնչեցրել Եվրամիության և արաբական երկրների հասցեին, որոնք դատապարտել են թուրքական զինուժի գործողությունները Սիրիայի հյուսիսում:

Հեռուստաուղերձում թուրք առաջնորդը Եվրամիությանը նախազգուշացրել է, որ իրենց գործողությունները ապօրինի ներխուժում ճանաչելու դեպքում Թուրքիան կբացի Եվրամիության երկրների հետ սահմանային անցումները` թույլատրելով «ավելի քան 3 միլիոն սիրիացի փախստականների մուտքը դեպի Եվրոպա»:

Թուրքիայի նախագահը կոշտ քննադատության է ենթարկել Եգիպտոսին՝ այդ երկրի նախագահին անվանելով «մարդասպան, որը ոչնչացրել է երկրում ժողովրդավարությունը», իսկ Սաուդյան Արաբիային մեղադրել է Եմենում խաղաղ բնակիչների մահվան համար:

Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիայ է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը ավելի վաղ նշել է, որ իրենք ունեն այդ իրավունքը։

Թուրքիայի ռազմական գործողությունները քննադատության են արժանացել միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից։ Մի շարք երկրներ ևս դատապարտել են օպերացիան՝ կոչ անելով դադարեցնել այն և փորձել խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ