Երեկ երեկոյան 22:20-ին մահվան ելքով վրաերթի դեպք է գրանցվել է Էրեբունիում։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Նշվում է, որ BMW-ի վարորդը վրաերթի է ենթարկել 83-ամյա Լիդա Պապյանին, ով գիտակցության չգալով մահացել է։
Ինչպես հայտնում է Shamshyan-ը, մահացածը փորձել է փողոցն անցնել չթույլատրվող հատվածով։ Նշվում է նաև, որ BMW-ի ղեկին եղել է 26-ամյա Սարգիս Պետրոսյանը։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, իսկ մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։