Արցախցի երեխաները հյուրընկալվել են ԱԻՆ Մշակույթի կենտրոնում

Ամենադիտվածներ

Արցախցի երեխաները հյուրընկալվել են ԱԻՆ Մշակույթի կենտրոնում

Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Մշակույթի կենտրոնը հյուրընկալել է Արցախից Հայաստան եկած փոքրիկներին, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Պարի, նկարչության ու կավագործության սենյակներում երեխաները հագեցած օր անցկացնելու և դրական լիցքեր ստանալու հնարավորություն են ունեցել: Նախարարության հոգեբաններն օրեր շարունակ աշխատում են արցախցի երեխաների հետ: Արտթերապիան լավագույն միջոցներից մեկն են համարում՝ փոքրիկների հուզական ֆոնը կարգավորելու համար:

Արցախցի երեխաների այցերն ԱԻՆ Մշակույթի կենտրոն պարբերական բնույթ են կրելու:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ