Մշակույթի կենտրոն
ԵՊՀ Մշակույթի կենտրոնը կկրի Շառլ Ազնավուրի անունը
Երևանի պետական համալսարանի ղեկավարության որոշման համաձայն՝ ԵՊՀ մշակույթի կենտրոնն անվանակոչվեց «ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն»: Այս մասին հայտնում են ԵՊՀ-ից: Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկանը, ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, Ֆրանսիայի Լիլի, Նանտի, Էքս-Մարսելի, ինչպես նաև Պյատիգորսկի համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, որոնք Հայաստան են…
Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենն աշխատակիցներին հարկադրել է մասնակցել Հայաստան դաշինքի քարոզչությանը
Հուլիսի 2-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ քննչական կոմիտեն ավարտել է Գորիսի «Գուսան Աշոտ» մշակութային կենտրոնի տնօրենի կողմից կենտրոնի աշխատակիցներին «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչությանը մասնակցել ստիպելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է․ «ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել…
Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենը կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են մշակույթի կենտրոնի աշխատակցին նախընտրական քարոզարշավին մասնակցելուն խոչընդոտելու դեպքերի հանգամանքները, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Գորիսի…
Արցախցի երեխաները հյուրընկալվել են ԱԻՆ Մշակույթի կենտրոնում
Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Մշակույթի կենտրոնը հյուրընկալել է Արցախից Հայաստան եկած փոքրիկներին, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Պարի, նկարչության ու կավագործության սենյակներում երեխաները հագեցած օր անցկացնելու և դրական լիցքեր ստանալու հնարավորություն են ունեցել: Նախարարության հոգեբաններն օրեր շարունակ աշխատում են արցախցի երեխաների հետ: Արտթերապիան լավագույն միջոցներից մեկն են համարում՝ փոքրիկների հուզական ֆոնը…
«Մարաթուկ մշակութային կենտրոն»-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են «Մարաթուկ մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից առանձնապես խոչոր չափերով վատնում կատարելու մի շարք հանգամանքներ, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Մարաթուկ…
Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնի թատերախումբը հյուրախաղերով հանդես է եկել Արցախի Հանրապետությունու
Վերջերս Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի մարզային մշակույթի կենտրոնի թատերախումբը մեծանուն արևմտահայ երկիծաբան Հակոբ Պարոնյանի Ատամնաբույժն արևելյան պիեսի հյուրախաղային ներկայացումներով հանդես է եկել Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում և Շուշիում: Արցախում կայացած 4 ներկայացումներից երկուսը բեմականացվել է ՊԲ զինծառայողների ընտանիքների և զինվորական անձնակազմի համար, ինչի համար էլ թատերախումբն արժանացել է Արցախի Հանրապետության ՊԲ հրամանատարության պատվոգրին: Նշենք,…






