fbpx
Առողջապահություն

«Հիպոֆիզային գաճաճություն» ախտանիշով երեխաները կստանան կենսական աճի հորմոն դեղը

Հայաստանում և Արցախում հաշվառված «հիպոֆիզային գաճաճություն» ախտանիշ ունեցող երեխաների բժշկական սպասարկումն ապահովելու նպատակով առողջապահության նախարարությունը մարտից «Մուրացան» հիվանդանոցային համալիրին և Արցախի Հանրապետությանը տրամադրում է դանիական «Նովո Նորդիսկ» կազմակերպության արտադրության կենսական նշանակության Սոմատոտրոպին աճի հորմոն դեղը` համապատասխան գրիչով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։

Նշվում է, որ մասնագիտացված բժշկական կազմակերպություններում հաշվառված շուրջ 49 երեխայի՝ յուրաքանչյուրին անհրաժեշտ քանակով, ծրագրի շրջանակներում անվճար ու անխափան հատկացվում է կյանքի որակն ու կենսագործունեությունը բարելավող այս դեղը` համապատասխան գրիչով:

Սոմատոտրոպին աճի հորմոն դեղով բուժման ծրագիրը «հիպոֆիզային գաճաճություն» ախտանիշ ունեցող երեխաներին հնարավորություն է տալիս հասարակության լիիրավ անդամ դառնալու և հաշմանդամությունից զերծ մնալու:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ