Ֆորշի 55-ամյակին նվիրված երեկո կկազմակերպվի

Ամենադիտվածներ

Ֆորշի 55-ամյակին նվիրված երեկո կկազմակերպվի

Հոկտեմբերի 10-ին «Երևանը երգում է Ֆորշի համար» խորագրով համերգային երեկոն, որը նվիրված է հայ երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Ֆորշի 55-ամյակին։ Միջոցառումը կազմակերպել են Երևանի ավագանու անդամներ Արմեն Սարգսյանը և Նուարդ Վարդանյանը՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի աջակցությամբ։

Միջոցառմանը հանդես կգան և հոբելյարին իրենց կատարումներով կշնորհավորեն Thea Orchestra-ն, Գոռ Սուջյանը, Արամոն, Էմմա Պետրոսյանը, Արթուր Իսպիրյանը, Շուշան Պետրոսյանը, Վահագն Հայրապետյանը, Արսեն Սաֆարյանը, Արամ MP3-ը, Սամսոն Մելիքյանը, Զարուհի Բաբայանը, Սրբուկը, Աղվան Պապոյանը, Արփին, Արտակ Ներսիսյանը, Լուկաս Մադոյանը, Հայկ Պետրոսյանը, Լևոն Մալխասյանը, Ռադիկ Գաբրիելյանը և Խամաճիկների պետական թատրոնի արտիստները։

Երեկոյին կներկայացվի Ֆորշի 55-ամյակին նվիրված տեսաֆիլմ։

Ֆորշը և «Ռե Մինոր» խումբը ևս հանդես կգան կատարումներով։

Ամենաթարմ