Հունվարի 22-ը Երվանդ Քոչարի հիշատակի օրն է:
«Յուրաքանչյուր տարի թանգարանը կազմակերպում է յուրահատուկ միջոցառում՝ կրկին ոգեշնչելու Մաեստրոյի հիշատակը և հանրահռչակելու նրա անունը: Այս տարի ևս ունենք բացառիկ նախաձեռնություն և հունվարի 22-ին թանգարանում կայանալու է ջազ երաժշտության երեկոյի: Ելույթ են ունենալու հանրահայտ ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Վահագն Հայրապետյանը, թավջութակահար Արտյոմ Մանուկյանը և հայ օպերային երգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը:
- Երվանդ Քոչարի թանգարանում կբացվի «Քոչարի Արփենիկը» խորագրով ցուցահանդես
- Թանգարանների մուտքը դառնում է 1500 դրամ․ փոխքաղաքապետ
Երեկոն ուղեկցվելու է նորատիպ լուսային պրոյեկցիաներով»,- հայտնում են թանգարանից: