fbpx
Աշխարհ

Երեք մարդ է զոհվել Նեպալում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման պատճառով

Երեք մարդ է զոհվել, ևս չորսը՝ տուժել ապրիլի 14-ին Նեպալի Տենցինգի և Հիլարիի անվան օդանավակայանում, երբ Twin Otter մակնիշի թեթևշարժիչավոր ինքնաթիռը վերթիռի ժամանակ բախվել է գետնին կանգնած ուղղաթիռին:

Միջադեպի հետևանքով, որը տեղի է ունեցել Էվերեստի մերձակա ոչ մեծ օդանավակայանում, զոհվել է Summit Ai մասնավոր ընկերության ինքնաթիռի օդաչուն, ինչպես նաև երկու ոստիկան, որոնք կանգնած էին Manang Air ընկերության ուղղաթիռի կողքին: Հայտնի է, որ ինքնաթիռում, որն ուղևորվում էր Կատմանդու, չորս ուղևոր և ուղեկցորդուհի կար, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Տենցինգի և Հիլարիի անվան օդանավակայանը ծովի մակարդակից 2860 մետր բարձրության վրա է և աշխարհի ամենավտանգավոր ավիահանգրվաններից մեկն է կարճ թռիչքավայրէջքային գոտու և շրջակա լեռնային լանդշաֆտի և հաճախ փոփոխվող եղանակով պայմանավորված վատ տեսանելիության պատճառով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ