Փետրվարի 21-22-ին Երևանում տեղի կունենան Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։
- Եթե ընդդիմադիրները հավատային իշխանության «հողատու դավաճան» լինելուն, ապա կմասնակցեին քննիչ հանձնաժողովի նիստերին․ Ալեքսանյանը
- 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովն առաջին նիստն է գումարել
«Նիստերին կմասնակցեն Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ: Պլանավորվում է Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի խորհրդարանների պատգամավորների այցը Երևան:
Եվրանեսթի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի, Էներգետիկ անվտանգության հարցերի, Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների նիստերը կանցկացվեն փետրվարի 22-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Մշտական հանձնաժողովների նիստերը հեռարձակվելու են առցանց:
Փետրվարի 22-ին՝ ժամը 10:30-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահում տեղի կունենա Եվրանեսթ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանի ճեպազրույցը: Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները ճեպազրույցը լուսաբանելու նպատակով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահ կարող են մուտք գործել միայն հատուկ անցագրով:
Տարածք մուտք գործելու և ճեպազրույցը լուսաբանելու համար նախատեսված հատուկ անցագիր ստանալու ցանկություն ունեցող լրատվամիջոցները կարող են ներկայանալ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչություն մինչև փետրվարի 18-ը՝ ժամը 17:00-ը», – ասված է ԱԺ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ: