Խորհրդարան

Եթե ընդդիմադիրները հավատային իշխանության «հողատու դավաճան» լինելուն, ապա կմասնակցեին քննիչ հանձնաժողովի նիստերին․ Ալեքսանյանը

Հայաստանի Հանրապետության ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վագագն Ալեքսանյանը Facebook-ի իր էջում գրել է։

«Եթե ընդդիմադիրները գոնե իրենք իրենց ներսում հավատային իշխանության «հողատու դավաճան» լինելուն, ապա միանշանակ է, որ ամեն ինչ կանեին մասնակցելու համար քննիչ հանձնաժողովի նիստերին, տալու պետական գաղտնիք պարունակող հարցեր և ստանալու պատասխաններ, ծանոթանալու ցանկացած գաղտնիության փաստաթղթի և վատագույն դեպքում այդ «դավաճանության» մասին փաստարկված կարծիք կկցեին քննիչ հանձնաժողովի եզրակացությանը, որը ըստ իրենց՝ լինելու էր կողմնակալ։

Չմասնակցելով հանձնաժողովին՝ ընդդիմությունն ընդունում է, որ փաստացի քամի է շարժել մեկ տարուց ավել, մարդկանց ուղեղները ծանրաբեռնել է անիմաստ մեղադրանքներով ու հայհոյախոսությամբ և նույնիսկ գաղտնիության բարձրագույն մակարդակի տիրապետման պարագայում, ոչ միայն չի կարող ապացուցել իր պնդումները, այլև ինքն է սարսափած այդ փաստերին առերեսվելուց։

Իսկ թե ինչու՞, ցույց կտա քննությունը», – գրել է Ալեքսանյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ