Երևան համայնքը տրանսպորտային ցանցի մասով ծայրահեղ վատ վիճակում է հայտնվել. քաղաքապետ

Հրապարակող՝

Ամենադիտվածներ

Այսօր Երևան համայնքը տրանսպորտային ցանցի մասով ծայրահեղ վատ վիճակում է հայտնվել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նա ընդգծեց, որ օրենքով նախատեսվում է, որ միկրոավտոբուսները 15 տարի շահագործելուց ավելի իրավունք չկա՝ նշելով.

«Մյուս տարի 450 միկրոավտոբուս պետք է լքեն ցանցը, այն դեպքում, երբ օրեկան մոտ 900 միկրոավտոբուս է սպասարկում Երևանը: Այսինքն՝ ուղիղ կեսը չեն կարողանա աշխատել»:

Մարությանն ասաց, որ այս պահին հրատապ կերպով փորձում են լուծել խնդիրները ու նախատեսված է, որ նոր ցանցը պատրաստ կլինի արդեն երկու տարի հետո, բայց հիմա քաղաքապետարանի խնդիրն է հասկանալ՝ ինչ անել այդ երկու տարում.

«Այս երկու տարվա համար մարդիկ պետք է աշխատեն, բայց այս երկու տարվա համար ոչ մեկ ներդրում չի ուզում անի: Այստեղ տարբեր լուծումներ կան և այդ ճանապարհներն այս պահին քննարկում ենք: Կգանք հարցի ամենաօպտիմալ լուծմանը», – ասաց նա:

Ամենաթարմ