fbpx
Աշխարհ

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը

Փետրվարի 22-23-ը պաշտոնական այցով Հայաստանում կլինի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ նախարար Ժան Ասելբորնը: Փետրվարի 22-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի արտգործնախարարների մամուլի ասուլիսը:

Այցի շրջանակներում Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ:

Դիվանագիտական հարաբերություններ
Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հունիսի 11-ին:
2020 թ. հոկտեմբերի 20-ի ՀՀ նախագահի հրամանագրով Տիգրան Բալայանը նշանակվել է Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան (նստավայրը՝ ք. Հաագա)։ 2021 թ․ փետրվարի 10-ին դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին:
2017-ից Հայաստանում գործում է Լյուքսեմբուրգի պատվո հյուպատոսություն:

Երկկողմ հարաբերություններ

Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև հարաբերություններն ավանդաբար կրում են բարեկամական և գործընկերային բնույթ: Լյուքսեմբուրգը հանդիսանում է ԵՄ-ում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը, և Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու և խորացնելու երկկողմ համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր այլ բնագավառներում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում:
Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն։ Երկու երկրների միջև բարձր մակարդակով քաղաքական շփումները տեղի են ունեցել վարչապետների, խորհրդարանների նախագահների և ԱԳ նախարարների մակարդակով:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ստորագրվել է 5 փաստաթուղթ:

Միջխորհրդարանական համագործակցություն

Երկու երկրների խորհրդարաններում գործում են միջխորհրդարանական բարեկամության խմբեր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ