Երեկվա՝ մարտի 15-ի տվյալներով ունենք կորոնավիրուսի հաստատված 28 դեպք: Այսօր Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ դեպքերից մեկը արձանագրվել է Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում:
«Գիշերն աշխատանքներ են տարվել ձեռնարկության աշխատակիցների շրջանում՝ հասկանալու համար, թե ովքեր են շփվել, որ մեկուսացնենք»,- հայտնել է Նիկոլ Փաշինյանը
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

