Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրը Երևանի Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են Ազնավուրի երգերը: Այս մասին հայտնել է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:
«Այսօր 07:00-23:00-ն Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում միացված են լինելու Ազնավուրի երգերը», – նշել է Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ այսօր Ազնավորուրի ծննդյան օրն է։
