Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունվարի 30-ից Մամիկոնյանց-Վրացական, Ֆանարջյան-Սարկավագ, Այվազովսկու-Տիտոգրադյան, Աթոյան-Այվազովսկի փողոցների խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով:
Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության վարչությունից: