fbpx
Երևան

Երևանում գովազդի տեղադրման համար նախատեսված վայրերը օրենքով սահմանելու նախագիծն ընդունվեց

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

Այն ընդունվեց 107 կողմ, 1 դեմ և 6 ձեռնպահ ձայներով։

Օրենքի նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը:

Օրենքի նախագծով արգելվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված հայտարարությունների տեղադրումը Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման տարածքներում, հենասյուների, էլեկտրասյուների, ծառաբների, քաղաքային կահավորանքների, ինչպես նաև ցանկացած այլ հանրային վայրերում՝ բացառությամբ բազմաբնակարան բնակելի շենքերում և Երևան քաղաքի վարչական սահմաններում այդ նպատակով տեղադրված հայտարարությունների համար նախատեսված վահանակների:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ