Երևանի ավագանին նիստի ժամանակ որոշեց լուծարել Երևանի քաղաքապետրանի ենթակայության տակ գտնվող կանաչապատման աշխատանքներն իրականացնող 11 ՓԲԸ-ներին։
«Որոշումը պայմանավորված է նրանով, որ 2019 թվականի դեկտեմբերի 16-ին ստեղծվել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, որն այժմ իրականացնում է քաղաքի կանաչապատման աշխատանքները և կենտրոնացնում ու տնօրինում է Երևանի կանաչապատման աշխատանքների համար քաղաքապետարանի կողմից հատկացվող գումարները», – ասաց քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Գևորգ Նավասարդյանը։
Նշենք, որ որոշումն ընդունվեց միաձայն։