Երեկ՝ Հուլիսի 30-ին, ժամը 22:43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
- Լուսաձորի գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել․ նախնականով՝ կա 1 տուժած
- Բերդում մեքենան ընկել է ձորը․ կա զոհ
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գ․ Չաուշի փողոցի թիվ 7/4 հասցեի մոտակայքում։
Նշվում է նաև, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 22։55-ին, մարվել՝ 23։06-ին: Այրվել է «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան․ վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։