Տնտեսություն
23:30 30/07/2021

Մրցույթի հրավեր՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից

Հուլիսի 30-ին ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հայտարարում է հայտերի մրցույթ՝ «Ստեղծարար արդյունաբերության կատալիզացումը Հայաստանում» թեմայով:

«Մրցույթի միջոցով փնտրվում է փորձառու մասնագետների հայկական միավորում՝ ստեղծարար արդյունաբերության ոլորտում սոցիալ-տնտեսական աճին, աշխատատեղերի ստեղծմանը և զարգացմանն ուղղված «ստեղծարար արդյունաբերության» կայուն հարթակ ստեղծելու նպատակով:

Մրցույթի նպատակն է զարգացնել Հայաստանի տնտեսությունը` աջակցելով մշակութային և ստեղծագործական արդյունաբերության ոլորտում փոքր բիզնես նախագծերի ստեղծմանը և ամրապնդմանը` նպաստելով երկրում աշխատատեղերի ստեղծմանը և սոցիալ-տնտեսական աճին:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2021 թ. սեպտեմբերի 26-ը՝ ժամը 12:00 (բրյուսելյան ժամանակով):

Մրցույթի մանրամասները հասանելի են այս հղմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ