fbpx
Հասարակություն

Երևանում Mercedes-ը հայտնվել է եզրաքարերի վրա

Այսօր՝ ապրիլի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Mercedes E320 մակնիշի 03 QQ 040 համարանիշի ավտմեքենայի վարորդը Խանջյան փողոցից դեպի Վարդանանց փողոց մտնելիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Խանջյան-Վարդանանց փողոցները կապող վերգետնյա թունելի բետոնե եզրաքարերին և մասամբ հայտնվել եզրաքարերի վրա:
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի տեսուչներ Հարություն Գրիգորյանն ու Դավիթ Եսոյանը:

Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Բարեբախտաբար, ավտոմեքենան թունելի վրայից չի ընկել ցած, քանի որ բարձրությունը 3,5 մ է, սակայն մի քանի բազալտե քարեր կոտրվել ու թափվել են ներքև ու երջանիկ պատահականություն է, որ այդ պահին թունելի միջով ավտոմեքենաներ չեն անցել:

Աղբյուրը՝ shamshyan.com.

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ