fbpx
Հասարակություն

Երևանում քաղաքացին ցանկացել է ցած նետվել Կիևյան կամրջից

Մայիսի 1-ին, ժամը 22:01-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Կիևյան կամրջից, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քաղաքացին անցել է արգելապատնեշը և ցանկանում է նետվել կամրջից:

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում են գտնվել ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները, ովքեր կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը և տեղափոխել ոստիկանության բաժին:

Փրկարարների օգնության կարիքը չի եղել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ