fbpx
Հասարակություն

Երևանում տեղի է ունեցել 1915թ-ի ասորիների ցեղասպանության հիշատակման արարողություն

Երևանում այսօր ծաղիկներ են դրել Օսմանյան կայսրությունում 1915 թվականին ասորիների ցեղասպանության զոհերի հուշարձանին: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում բնակվող ասորական համայնքի ներկայացուցիչներ, քաղաքական և հասարակական գործիչներ:

«Հայաստանը միակ երկիրն է, որը ոչ միայն ճանաչել է ասորի ժողովրդի ցեղասպանությունը, այլև հնարավորություն է տվել ասորիներին լիարժեքորեն ինտեգրվելու երկրի կյանքին, ինչի մասին է վկայում նաև ասորիների ցեղասպանության զոհերի հուշարձանի գոյությունը»,- արձանագրել են ասորական համայնքի ներկայացուցիչները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ