Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook-ի իր էջում գրել է.
«Շատ շուտով եվրոպական բյուջետային ավիաընկերությունների՝ հայաստանյան շուկա մուտք գործելով սպասում ենք տուրիստական մեծ հոսք Երևանում։ Բնական է, քաղաքն իր ենթակառույցներով պետք է պատրաստ լինի Երևանին վայել ձևով դիմավորելու հյուրերին։
Ժամանակակից քաղաքի դարպասը օդակայանն է՝ առաջին տպավորությունը, որ ունենում են զբոսաշրջիկները մեր երկրի մասին։ Այսօր այցելեցի Զվարթնոց, օդակայանի տնօրինության ուղեկցությամբ ծանոթացա կառույցի աշխատանքի պայմաններին ու խնդիրներին»:
https://www.facebook.com/HaykMarutyanMayor/posts/503111253665848