Կառավարությունը այսօրվա՝ մայիսի 14-ի նիստում որոշում է կայացրել հաստատել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023թթ.ծրագրերը:
Հարցը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ով նշեց, որ նպատակային ծրագրերի հիմնական նպատակներն ու խնդիրներն են.
աջակցել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով ընտանիքների կայուն զարգացման համար, խթանել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման գործընթացը մարզային բնակավայրերում, ինչխպես նաև երեխայի ծննդյան դեպքում վարկային բեռը թեթևացնելու միջոցով հնարավորություն ընձեռնել շահառուներին համատեղել հիփոթեկային վարկի մարումը և երեխայի խնամքը՝ խթանելով ծնելիությունը հիփոթեկային վարկ մարող ընտանիքներում։
«Նպատակային ծրագրերը երեքն են.
միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար,
կանխավճարի (հիփոթեկային պարտավորության) ապահովագրության համար դրամական աջակցություն երիտասարդ ընտանիքներին,
երեխայի ծննդով պայմանավորված՝ աջակցություն հիփոթեկային վարկ մարող ընտանիքներին։
Այս նպատակային ծրագրերի համար արդեն նախատեսվել է 526 մլն դրամ, միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի 245 շահառուի, կանխավճարի ապահովման համար՝ 540 շահառուի, և երեխայի ծննդյան աջակցության համար՝ 300 շահառուի»,-ասաց նախարարը:
Նշվեց, որ առաջին ծրագրով պետությունն աջակցում է 2 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին հիփոթեքային կանխավճարի որոշ չափով՝ մինչև 5 տոկոս: Խոսքը այս տարվա հուլիսի 1-ից հետո ձեռք բերվող գույքի մասին է: Անշարժ գույքի առավելագույն գինը պետք է լինի 30 մլն դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն. դրամով:
Կատարվող կանխավճարի նվազագույն չափ՝ երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 10 %-ն է և առաջնային շուկայից ձեռքբերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 7,5 –ը:
Պետությունը տալիս է կանխավճարի 50 տոկոսը: Բացի դրանից, մարզային բնակավայրերում շահառուն կարող է հավելյալ կանխավճարի բաժինը ապահովագրել, որի ապահովագրավճարը ևս տալիս է պետությունը:
Հաջորդ ծրագրով հուլիսի 1-ից հետո երեխայի ծնվելուց հետո, հիփոթեքային վարկի դեպքում, պետությունը վարկի մայր գումարից մեկանգամյա մարում է անում: Մասնավորապես, պետությունը վճարում է մարզերում վարկի մնացորդային գումարի 10 տոկոսի չափով, իսկ Երևանում՝ 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը: Սակայն, երեթե 3-րդ 4-րդ երեխայի դեպքումպետությունը ևս լրացուցիչ վճարում է անում, սակայն ընդհանուր վճարումը րչի կարող անցնել 2 մլն դրամից:
