fbpx
Առողջապահություն

Երեխաների քմահաճությունն ուտելիքի հարցում գենետիկ գիծ է. գիտնականներ

Երեխային համոզելու փորձերը, որ ուտի այն, ինչը չի ցանկանում, կարող են ապարդյուն լինել։ Արցունքներ, հիստերիկա. շատ ծնողների այս զգացողությունը շատ լավ է ծանոթ։

Նոր հետազոտությունը, որն իրականացրել են Լոնդոնի Համալսարանական քոլեջի, Թագավորական քոլեջի եւ Լիդսի համալսարանի գիտնականները, ցույց է տվել, որ երեխաների սննդի հետ կապված քմահաճությունը «զգալի չափով գենետիկ գիծ է», այն դեպքում, երբ այլ գործոններ, ինչպիսին են մթերքների տեսքը, որոնք ուտում են երեխաները տանը, եւ դրանք ընդունելու տեղը, կարող են նշանակություն ունենալ միայն այն ժամանակ, երբ երեխան շատ փոքր է, տեղեկացրել է CNN-ը։

Հետազոտությանը մասնակցել են ավելի քան 2 000 ինչպես միաձու, այնպես էլ տարաձու երկվորյակներ, որոնք ծնվել են 2007թ. Մեծ Բրիտանիայում։ Ծնողները պատասխանել են իրենց երեխաների սննդային վարքի մասին հարցերին 16 ամսականից մինչեւ 13 տարեկան հասակում։ Միաձու երկվորյակների մեծ մասն ունի 100 տոկոս ընդհանուր գենետիկ նյութ, այն դեպքում, երբ տարաձու երկվորյակները՝ ոչ, ինչը նշանակում է, որ հետազոտողները կարող էին համեմատել գենետիկայի եւ շրջակա միջավայրի ազդեցությունը երկու խմբերի սննդային քմահաճություններում եւ եզրակացություններ անել դրանից։

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ ուտելիքի հացում պահանջկոտությունը հասնում է բարձրակետին, երբ երեխան դառնում է 7 տարեկան, եւ մի փոքր նվազում է, երբ նա դառնում է դեռահաս։

Գիտնականները պարզել են, որ շրջակա միջավայրի գործոնները նույնպես կարող են ազդել երեխայի սննդային քմահաճությունների վրա վաղ տարիքում։ Դա կարող է նշանակել, որ եթե երեխան պահանջկոտ է այդ տարիքում, վաղ միջամտությունը, ուղղված այն բանին, որ օգնեն նրան սովորել ուտել մթերքների ավելի լայն տեսականի, կարող է նվազեցնել նրա պահանջկոտությունը ապագայում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ