Աշխարհ

Ամազոնի ջունգլիներում անհետացած երեխաներին ողջ են գտել 40 օր անց

Կոլումբիայի անձրևային անտառներում 40 օր անց բոլոր չորս երեխաները՝ 13, 9, 4 և 1 տարեկան, որոնք կորել էին մայիսի 1-ին ինքնաթիռի վթարից հետո, ողջ են գտնվել: Այս մասին հայտնել է Կոլումբիայի նախագահը։

«Նրանք ձեռք բերեցին ամբողջական գոյատևման օրինակ, որը կմնա պատմության մեջ», – կայացած մամուլի ասուլիսում ասել է նախագահ Գուստավո Պետրոն:

Անցյալ ամիս, երբ փրկարարները հասել են ինքնաթիռի բեկորների վայր, հայտնաբերվել են ինքնաթիռում գտնվող երեք մեծահասակների մարմինները, սակայն չորս երեխաների ոչ մի նշան չի եղել, որ ինքնաթիռում են եղել: Հեռավոր շրջանի տեղական բնիկ համայնքները կոլումբիացի զինվորականների հետ միասին սկսել են ջունգլիներում փնտրել երեխաներին:

Երեխաները ֆիզիկապես թույլ են և բժշկական օգնություն են ստանում, ասել է Պետրոն։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ