«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը հայտնում է, որ Երևանի Շրջանային փողոցի տներից մեկի երկրորդ հարկից ընկած 5-ամյա երեխայի վիճակում դրական տեղաշարժ կա։
Նախօրեի համեմատ երեխայի վիճակն ավելի լավ է, բայց նա շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում։ Հիշեցնենք, որ փոքրիկը գանգաթաղի կոտրվածք ուներ, գլխուղեղի սալջարդ, թոքերի սալջարդ: Բժիշկները նրա վիճակը գնահատել էին ծանր։
Հիշեցնենք, որ երեխան ազնգուշաբար վայր էր ընկել իրենց տան 2-րդ հարկի պատուհանից։